Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Մեր հանիպումը անպայման կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում, նույն ժամին»

«Մեր հանիպումը անպայման կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում, նույն ժամին»
06.03.2015 | 21:54

Ռուս էստրադային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովայի երևանյան մենահամերգը հետաձգվել է:

Համերգի կազմակերպիչները irates.am-ին տրամադրել են երգչուհու հայտարարությունը. «Ես այստեղ եմ` Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն` ըմբռնումով: Մեր հանիպումը անպայման կկայանա ապրիլի 6-ին, նույն դահլիճում, նույն ժամին, խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող, սիրող և այս հանդիպմանը սրտանց սպասող

Իրինա Ալեգրովա»

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ